ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագի հայաստանյան պրեմիերան

Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագի հայաստանյան պրեմիերան
17.04.2014 | 17:43

Ապրիլի 22-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը` ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի:

Առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Արսեն Այտընյանն հայտնի է գրաբարի և աշխարհաբարի աշխատություններով, բազմաթիվ հայագիտական աշխատանքների, հայերեն տառատեսակների և զարդագրերի հեղինակ է, և հայտնի է իր հոյակապ հայատառ մեծ աշխարհագնդով /գլոբուս/, որը այսօր Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի զարդն է համարվում: Տիրապետել է բազմաթիվ լեզուների, զբաղվել է աստղագիտությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ: 1845-ին, 22 տարեկանում ձեռնադրվել է կուսակրոն քահանա Մխիթարյան միաբանությունում, իսկ 1886-ին` ստացել է արքեպիսկոպոսական աստիճան:
Երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ այս պատարագը առաջին անգամ կատարվել է 1887-ին Այտընյանի եպիսկոպոս ձեռնադրվելու առթիվ:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ